Հունիսից, Քութայիսիի միջազգային օդանավակայանից կվերսկսվեն ուղիղ և պարբերական չվերթները՝ Վիեննա-Քութայիսի-Վիեննա, Բուդապեշտ-Քութայիսի-Բուդապեշտ և Վրոցլավ-Քութայիսի-Վրոցլավ ուղղություններով:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան:
«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենաարագ աճող ցածրարժեք Wizz Air ավիաընկերությունը, Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութայիսիի միջազգային օդանավակայան Բուդապեշտից ուղիղ չվերթ կիրականացնի հունիսի 19-ին, Վրոցլավից հունիսի 26-ին, իսկ Վիեննայից հունիսի 29-ին: Բոլոր երեք ուղղություններով չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ: Երկրում համավարակաբանական իրավիճակի համաձայն, չվերթների հաճախականությունը աստիճանաբար կավելանա», – նշում են գերատեսչությունում:
Ինչպես պարզաբանում են Վրաստանի օդանավակայանների միությունում, Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանում ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում ուղիղ կանոնավոր չվերթներն իրականացվում են համավարակի պայմաններում սահմանված բոլոր կանոնակարգերին լիովին համապատասխան:
«Ուրախ ենք, որ մի քանի ամիս դադարից հետո Քութայիսիի միջազգային օդանավակայանը դանդաղորեն բեռնվում է կանոնավոր չվերթներով: Ամսվա վերջին՝ մայիսի 29-ին և 30-ին, կվերսկսվեն չվերթները Քութաիսիից դեպի Լեհաստանի երկու քաղաքներ՝ Գդանսկ և Կատովիցե: Հունիսից կավելացնենք Լեհաստանից երրորդ ուղղությունը՝ Վրոցլավը, ինչպես նաև Բուդապեշտի և Վիեննայի ուղղությունները: Սա նշանակում է, որ այժմ հնարավոր է ուղիղ չվերթներ իրականացնել Քութաիսիից դեպի եվրոպական 6 երկրների 9 քաղաքներ և Կենտրոնական Ասիայի երեք քաղաքներ: Մենք աշխատում ենք ավիաընկերությունների հետ՝ համավարակային իրավիճակի պատճառով ամառային նավիգացիոն սեզոնում աստիճանաբար նոր ուղղություններ ավելացնելու համար», – հայտարարել է օդանավակայանների միության տնօրեն, Թամար Արչուաձեն:
Քութայիսիի միջազգային օդանավակայանում, ուղևորների անվտանգ տեղաշարժի վերաբերյալ ազգային կարգավորումներով և ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) կողմից տրված ուղեցույցներն ու առաջարկությունները լիովին ապահովված են: Ըստ գործող կանոնակարգերի, տերմինալում թույլատրվում է գտնվել միայն ուղևորներին: Արգելվում է տերմինալ մուտք գործել առանց շնչադիմակի: 37,5-ից բարձր ջերմություն ունեցող ուղևորներին մուտքը տերմինալ չի թույլատրվի:
COVID-19 համավարակի ընթացքում սահմանափակումների պատճառով Քութայիսիի միջազգային օդանավակայանում կատարվել են միայն չարտերային, ուսուցողական և ոչ առևտրային վայրէջքներ: