Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտնել է, որ գերատեսչությունը պետական ծրագրով քաղցկեղի բուժիչ դեղորայքի գնման շուրջ բանակցելու է անմիջապես արտադրողների հետ։
Նա այս հայտարարությունն արել է դեղագործական ընկերությունների և Առողջապահության նախարարության միջև մի քանի շաբաթ տևած վեճից հետո, որը դեղատների ցանցերին մեղադրում է քաղցկեղի թանկարժեք դեղորայքի գների ուռճացման մեջ։
«Մենք գնացինք թանկարժեք դեղերի ուղղակի գնման ճանապարհով։ Հաստատում ենք, որ ուղղակի գնման բանակցություններ ենք սկսել անմիջապես արտադրողների հետ»,- ասել է Ազարաշվիլին։
Նրա խոսքով, դա հնարավորություն կընձեռի հատկացված գումարի դիմաց ավելի մեծ դեղաքանակ ձեռք բերել։