Երկու շաբաթից ավելի է, ինչ Ախալքալաքում ներդրվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ակտիվ մեթոդներ՝ ինքնամեկուսացումից մինչև պարետային ժամ, ինչպես նաև անորոշ ժամկետով փակվել է գյուղատնտեսական շուկան:
Ախալքալաքում շաբաթը շաբաթվա վրա ավելի ու ավելի քիչ մարդիկ են դուրս գալիս տնից: Արտակարգ դրության կարգի պահպանմանը խստորեն հետևում են իրավապահ մարմինները: Քաղաքում իրականացվում են ախտահանման աշխատանքներ:
Որքա՞ն կտևի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները, այս հարցը ամեն օր է անհանգստացնում Ախալքալաքի բնակիչներին: