Արևահարում, ալերգիա, թունավորում և այլ խանգարող հանգամանքները փչացնում են ամառային արձակուրդները: jnews-ը խոսեց մաշկաբանի հետ, որ իմանա թե ինչ անել, որ խուսափել այդ խնդիրներից, կամ ինչ անել, եթե արդեն դրանք առկա են:
Արևային այրվածքների դեմ պայքարի տարբեր ձևեր կան, սակայն բժիշկ-մաշկաբան Լանա Ենոքյանը խորհուրդ է տալիս, որպեսզի ծով գնալուց անպայման արևապաշտպան քսուկներ օգտագործել առանձին երեսի և մարմնի համար, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար։
“Արևայրուք ստանալու համար նպատակահարմար ժամանակ է առավոտյան մինչև ժամը 11:00-ը և երեկոյան ժամերին, կեսօրին խորհուրդ չեմ տալիս”, – հավելեց մաշկաբանը։
Այն անձիք, ովքեր շատ խալեր ունեն , բժշկուհին խորհուրդ չի տալիս երկար ժամանակ արևի ճառագայթների տակ լինել, քանի որ կարող է մաշկային քաղցկեղ առաջանալ։
Արևահարման դեպքում առաջին օգնությունն մածունն է, սակայն հարկավոր է նաև ճիշտ քսուկներ օգտագործել։ Այրվածքից հետո փողոց դուրս գալուց անպայման էլի արևապաշտպան քսուկ քսել։
Առաջի շաբաթվա ընթացքում այրվածքների ժամանակ լողանալ կարելի է, սակայն սպունգով մարմինը մաքրել և օճառ օգտագործել չի կարելի։
Իսկ հղիներին բժիշկը խորհուրդ է տալիս չարևահարվել, սակայն առավոտյան ծովի ափով քայլել, քանի որ նրանց առողջության համար շատ օգտակար է։
Բժշկուհուն վերջին ժամանակաշրջանում շատ են դիմել նաև ալերգիայի, դերմատիտի բողոքով։ Նա ասում է, որ 21-րդ դարը ալերգիայի ժամանակաշրջան է: Ուտելիքը, լվացքի փոշին ամբողջությամբ քիմիական են և սինթետիկ հագուստները նույնպես առաջացնում են ալերգիա։
“Մի շաբաթվա ընթացքում 4-5 մարդ դիմում է ալերգիայով։ Հիմնականում ալերգիան արտահայտելի է ձեռքերի հատվածում։ Ինչպես նաև հաճախակի է դարձել տոկսիկոդերմիան, այսինքն թունավորումը”, – ասաց Լանա Ենոքյանը։
Ըստ բժշկուհու Ախալքալքում 100 մարդուց 70-ը ալերգիկ են։
Ալերգիա կարող է առաջանալ նաև դեղերից, կա նաև խրոնիկ ալերգիայի տեսակ, որն էլ հիմնականում սկսվում է գարնանը ծաղկման ժամանակաշրջանում։
Հիմնականում թունավորումը և ալերգիան տարածված է երեխաների մոտ, ալերգիան արևից իսկ թունավորումը ձմերուկից, պաղպաղակից, ամառվա ընթացքում նաև երշիկ-նրբերշիկից։
Թունավորման դեմ պայքարելու մի քանի ձև կա, առաջինը պետք է դադարեցնել շփումը թունավորում առաջացնող իրերի հետ, մյուս ձևը սիստեմա ընդունելն է և պաշտպանվել, օրինակ ձեռնոցներով, կամ երկարաթև բաց երանգներ ունեցող վերնաշապիկներ կրել։
Հանգստյան օրերի հետ մեկտեղ բժիշկ-մաշկաբանը խորհուրդ է տալիս լինել ուշադիր ուտելիքի և արևայրուքի հանդեպ։
Գայանե Ակոջյան