Արտակարգ դրության կանոնները խախտելու համար տուգանված անձիք պետք է տուգանքը վճարեն 30 օրվա ընթացքում: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տուգանված անձիք կարող են բողոքարկել արտակարգ դրության ավարտից 10 օրվա ընթացքում։

«Համաձայն Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի, տուգանքի վճարման համար սահմանված է 30-օրյա ժամկետ: Հատկանշական է, որ համաձայն Վրաստանի կառավարության N181 հրամանագրի 13-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, օրենսդրությամբ սահմանված վարչական բողոք ներկայացնելու և քննարկելու ժամկետները կասեցվում են արտակարգ դրության ժամանակահատվածի ժամանակ: Այդ իսկ պատճառով էլ, տուգանված անձիք բողոքարկել կարող են արտակարգ իրավիճակի ավարտից 10 օրվա ընթացքում։ Սակայն այս պահի դրությամբ էլ դիմում բողոք գրելը չի արգելվում։ Նշանակված տուգանքները կարող են բողոքարկել համապատասխան վարչական մարմնին կամ դատարան»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Հիշեցնենք, մեկ ամսով արտակարգ դրություն Վրաստանում սահմանվել է մարտի 21-ին: Մարտի 30-ին Վրաստանի ողջ մասշտաբով համընդհանուր կարանտին հայտարարվեց և պարետային ժամ: Արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: