ԵՄ-ն Վրաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 183 000 000 եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցությանը։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ պատվիրակության Արևելյան գործընկերության հարցերով գլխավոր տնօրեն Լոուրենս Մերեդիթը:
Նրա տեսքտի համաձայն, Եվրամիությունը 80 մլն է հատկացնում առաջնահերթ կարիքների և 883 մլն կարճաժամկետ աջակցության նպատակով: Այս գումարից Վրաստանը կստանա ավելի քան 183 մլն եվրո:
Միևնույն ժամանակ, համաձայն նրա հայտարարության՝ ԵՄ-ն 962 մլն եվրո է հատկացնում Արևելյան գործընկեր վեց պետություններին, այդ թվում՝ Վրաստանին: Այդ գումարները կուղղվեն կորոնավարակի դեմ պայքարին: