Մարտի 14-ին ներքին գործերի նախարարությունը վարչական տույժի է ենթարկել 5 անձի՝ Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի ժամանակ ԵՄ դրոշն այրելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը տունգանվել է 1000 լարիով:

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցարարները տուգանվել են վարչական իրավախախտման համար՝ համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 174-րդ հոդվածի:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ իրավական միջոցներ են ձեռնարկվում այս գործընթացում ներգրավված այլ անձանց ևս տուգանելու համար։