2022 թ.-ի առաջին եռամսյակում, 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, վրացական բիզնես հատվածի շրջանառությունն աճել է 35%-ով և կազմել 38,5 մլրդ լարի։ Առաջին տեղը զբաղեցնում է մանրածախ և մեծածախ առևտուրը՝ դրան բաժին է ընկնում շրջանառության 36,6%-ը, երկրորդում՝ մոլախաղերը, որին բաժին է ընկնում 30,4%-ը։

Առևտրի շրջանառությունը 2022 թ.-ի հաշվետու ժամանակահատվածում աճել է 31%-ով, խաղային բիզնեսինը՝ 28%-ով։

Ընդհանուր առմամբ, տնտեսության 14 ոլորտներից, որոնց դինամիկան հաշվի է առնում Վրաստանի վիճակագրական ծառայությունը, աճ է գրանցվել բոլոր 14 ոլորտներում, սակայն որոշ դեպքերում աճը ցածր է եղել գնաճի մակարդակից։ Գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է ընդամենը 4%, իսկ աճի մասնաբաժինը 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ 0,54%-ից մինչև 0,42%։

Կրթության ոլորտում աճը կազմել է 6%:

Ամենաբարձրը՝ 8,7%, 230-ից 429 մլն լարիի աճ է գրանցվել հյուրանոցային հատվածում։ Արդյունաբերության ոլորտում այս ցուցանիշը կազմել է 50% և հասել 6,18 մլրդ լարիի, շինարարությունն աճել է 34%-ով և կազմել 1,9 մլրդ լարի։

Տնտեսական աճի տեմպերով առաջատարը Թբիլիսին է, եթե 5 տարի առաջ մայրաքաղաքին բաժին էր ընկնում աճի 71%-ը, 3 տարի առաջ՝ 75%-ը, այս տարի՝ արդեն 77%-ը, մնացած 13%-ը բաժանված է տարածաշրջանների, որոնց թվում ամենամեծ մասնաբաժինը կազմում է 5,44%, ամենափոքրը՝ 1%-ից պակաս։