Այսօր՝ օգոստոսի 16-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրառում է կատարել իր թվիթերյան էջում: Նա իր վիշտն ու ցավակցությունն է հայտնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Իմ խոր վիշտն եմ հայտնում Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի կապակցությամբ: Խորապես ցավակցում եմ իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին, բայց նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում շտապօգնության աշխատակիցներին։ Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին», — գրել է Վրաստանի նախագահը: