Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը 14-ով ավելացել է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքից:

Երկրում հաստատված դեպքերի քանակը կազմում է 148: Կարանտինի մեջ է գտնվում 5550 մարդ, իսկ ստացիոնար բժիշկների հսկողության տակ՝ 281:

Երկրի ներսում մահացության դեպք չունենք: