Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում է նշանակվել Նաթիա Մեզվրիշվիլին: Այս մասին հայտում է կառավարության մամլո ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Կախա Կախիշվիլինի նշանակվել է վարչապետի խորհրդական:

Նշենք, որ Նաթիա Մեզվրիշվիլին մինչ այս զբաղեցնում էր ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը, իսկ Գիորգի Գախարիայի նշանակումից հետո աշխատել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: