Գլխավոր լուսանկարը Վրաստանի ազգային թանգարանից է. Դմիտրի Երմակովի հավաքածույից

Արշակունիների պալատը Թբիլիսիի ամենագեղեցիկ շինություններից մեկն է, որը կառուցվել է 19-րդ դարի 50-ականների վերջին՝ ճարտարապետ Գրիգորի Իվանովի նախագծով։

1850-ական թվականների վերջին Հին Թբիլիսիում հայ մեծահարուստ Վարդան Արշակունիի մտահղացմամբ սկսվել է մեծ պալատի կառուցումը։ Արշակունին անսովոր երազանք է ունեցել՝ տարիների ընթացքում իր կուտակած ունեցվածքով կառուցել Անդրկովկասի լավագույն, առասպելական պալատներից մեկը, որն այցելուներին կուրախացներ իր առանձնահատուկ գեղեցկությամբ ու վեհությամբ։

Վ. Արշակունին ոչինչ չի խնայել տան կառուցման համար, վարպետներ է հրավիրել Պարսկաստանից և Եվրոպայից, բայց շինությունը հստակ հատակագիծ չի ունեցե, հետևաբար շենքի և՛ ճակատը, և՛ ինտերիերը կլանել են՝ և՛ դասականության, և՛ բարոկկոյի, և՛ իսլամական ճարտարապետական տարրեր: Ներսից պատերը, առաստաղն ու հատակն ամբողջությամբ պատված են թանկարժեք քարերով, ապակիներով և հետաքրքիր որմնանկարներով։

Պալատի կառուցումն ու հարդարումը շատ երկար է տևել և, ցավոք, Արշակունին չի հասցրել տեսնել իր կառուցած պալատն ավարտուն տեսքով:

11

Պալատի պատերը աստիճանաբար զարդարվում էին արևելյան դեկորով՝ ծաղկային զարդանախշերով, պարսկական գրություններով մեդալիոններով, ստալակտիտային ֆրիզներով և քաջարյան ոճով վիտրաժներով։

1

12

Ինտերիերը զարդարելու համար ձեռ են բերել թանկարժեք կահույք, շքեղ գորգեր, բյուրեղյա ջահեր, դեկորատիվ կիսանդրիներ։

8

Շինարարությունը տարիներ է տևել: Բյուրեղապակյա ու հայելիներով սրահների կառուցման համար խոշոր գումարներ են ծախսվել, որոնց զարդարելու համար հատուկ հրավիրվել են Իրանից ժամանած արհեստավորներ։

6

5

4

3

2

1922 թվականից Արշակունու տունը Վրացական ԽՍՀՄ ղեկավարության որոշմամբ ծառայել է որպես գեղարվեստի ակադեմիայի շենք:

7

10

9

Տեղեկատվության աղբյուր՝ არშაკუნის სასახლე-National Geographic

Շինությունը մինչև հիմա գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունն ու համարվում հնությունը բացահայտելու հիանալի վայր:

«Արշակունիների պալատ»-ի՝ այժմ Թբիլիսիի գեղարվեստի պետական ​​ակադեմիան Ալ. Գրիբոեդովի անվան փողոցի N-22 հասցեում է: