Ախալցիխեի «Էմիգրանտ» ռեստորանը տուգանվել է 10 000 լարիով: Չնայած գործող կովիդ-կանոնակարգերին, հաստատությունը նախապես ամրագրել է մի քանի սեղան և առանց որևէ խնդրի հյուրընկալել քաղաքացիների:

«Շաբաթ-կիրակի սովորական աշխատում էինք, ռեստորանը ի վիճակի էր հյուրեր ընդունել և այդ պատճառով տուգանեցին: Արգելքների մասին տեղյակ էինք, կանոնակարգերը պահպանում ենք, բայց ինչ-ինչ պատճառներով այսպես եղավ, հյուրեր էինք ընդունել»,- tv9news-ի հետ զրույցում ասել է ռեստորանի մենեջերը:

Հարցին` եթե նրանք գիտեին արգելքի մասին, ինչու էին հյուրեր ընդունում, մենեջերը պատասխանեց, որ որոշում է ղեկավարը:

Ներքին գործերի նախարարությունից հաստատում են սննդի օբյեկտի տուգանման փաստը: Գործակալության տվյալներով՝ մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, հանգեցնում է վարչական պատասխանատվության և 10 000 լարի տուգանքի:

Հիշեցնենք, որ երկրում գործող կովիդ-կանոնակարգերի համաձայն՝ հանգստյան օրերին սննդի կետերի աշխատանքն արգելվում է: