Այսօր՝ մարտի 26-ին, կեսօրին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ հնչած կրակոցներն, ըստ տեղացիների, Մկոյանի և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների միջև ընդհարման արդյունքում էին տեղի ունեցել:
Ըստ հետաքննության, որը հարուցվել է «հաշիվ մաքրելու» արդյունքում, դեպքի վայրում տեղի է ունեցել խմբակային ծեծկռտուք, ինչպես նաև գործում առկա է ապօրինի զենք: Այս մասին նյութը Jnews-ն ավելի վաղ էր հրապարակել:
Ականատեսները հաստատվում են, որ իրականում 4-5 կրակոց է արձակվել: Տեղացիները պնդում են նաև, որ «հաշիվ են մաքրել» Պետրոսյանի և Մկոյանի կողմնակիցները, և որ այն դադարեցվել է ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:
Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ
Հարկ է նշել, որ այս ընտանիքների միջև սա ընդհարման առաջին դեպքը չէ, որոնք հիմնականում տեղի էին ունենում քաղաքական հողի վրա:
Մեզ դեռևս չի հաջողվել ճշտել ականատեսների կողմից հնչեցրած վարկածը, երկու կողմն էլ կապի դուրս չեն գալիս: