Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հավատացյալները նշեցին քրիստոնեական տաղավար տոներից մեկը` Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը:
Այսօր՝ հունվարի 6-ին, ՀԱԵ-ն նշում է եկեղեցական հինգ Տերունի տոներից մեկը` Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը (Հիսուս Քրիստոսի մկրտությունը):
Ախալքալաքի հավատացյալները տաղավար տոնը նշեցին Սուրբ Խաչ եկեղեցում: Տոնական Պատարագը մատուցեց Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:
Եկեղեցին մարդաշատ էր: Ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:
Պատարագից հետո Տ. Նարեկ Տիգրանյանը օրհնեց ջուրը: Ջրի մեջ ավելացվում է Սրբալույս մյուռոն, ջուրն օրհնվում է աղոթքով:
Հավատացյալները օրհնված ջուրը տուն են տանում: Հավատացյալներն ասում են, որ այն ունի բուժիչ հատկություններ:
Սուրբ Ծննդյան օրերին նաև օրհնում են տները: Հունվարի 7-ին, ինչպես և անմիջապես տաղավար տոնին հաջորդող բոլոր օրերը նվիրվում են ննջեցյալների հիշատակին (Մեռելոց): Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում աղոթում են հոգու հանգստության համար, որից հետո մարդիկ այցելում են գերեզմաններ:
Նման նյութեր:
Այսօր՝ մարտի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել, մեկ դեպք է գրանցվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է…
04.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 3-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 701, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
03.03.2021 | Հասարակություն
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
03.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 2-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 699, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
02.03.2021 | Հասարակություն
Ախալքալաքում Google maps-ով Ջավախեթի փողոցը գտնել չի ստացվի, սակայն, եթե գնաս այդ փողոց և նույն Google maps-ով փնտրես քո գտնվելու վայրը, ապա այն կհուշի, որ…
02.03.2021 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներն այսօր չեն բացվել, քանի որ, երեխաներին սնունդ մատակարարողների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, նմուշների ստուգման պատճառով ձգձգվել է:
01.03.2021 | Հասարակություն
Այս տարի կհիմնանորոգվի նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 172 000 լարի: Կամրջի փայտե…
01.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 697, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
01.03.2021 | Հասարակություն