Ախալքալաքի մունիցիպալիտետում Սննդի ազգային գործակալության տեսուչները 2021 թվականին տուգանել են 8 բիզնես-օպերատորի, մեկին նախազգուշացրել են, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում տուգանել են 3 բիզնես-օպերատորի։ Տուգանքի չափը կազմում է 100 լարիից մինչև 1000 լարի։

Ովքեր են այդ տուգանված բիզնես-օպերատորները և ինչու են նրանց տուգանել.

Ախալքալաքի բիզնես-օպերատորները

2021 թվականի դեկտեմբերի 14-ին 500 լարիով տուգանվել է Վաչիանի մայրուղու վրա գտնվող սննդի օբյեկտը, քանի որ այն գործել է առանց գրանցման:

2021 թվականի մայիսի 27-ին 1000 լարիով տուգանվել է պանրագործը՝ «ստանդարտներին խիստ չհամապատասխանելու» պատճառով:

2021 թվականի հոկտեմբերի 20-ին շաուրմա պատրաստող անհատ ձեռներեցը տուգանվել է 1000 լարիով՝ ստանդարտներին խիստ չհամապատասխանելու պատճառով:

2021 թվականի հոկտեմբերի 21-ին անհատ ձեռներեցը, ով մթերային խանութ ունի, տուգանվել է այլ բիզնես օպերատորի ժամկետանց ապրանքները շուկայում վաճառահանելու պատճառով։ Տուգանքը կազմել է 500 լարի։ Նույն օպերատորը նախազգուշացում է ստացել առանց գրանցման ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:

Երեք անասնաբուժական դեղատներ նույնպես տուգանվել են 1000-ական լարիով՝ չգրանցված, ժամկետանց կամ գործածման համար անպիտան անասնաբուժական դեղամիջոցներ վաճառելու համար:

Կենդանակերի խանութը տուգանվել է 100 լարիով՝ գրանցման բացակայության պատճառով:

Նինոծմինդայի բիզնես-օպերատորները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում տուգանվել է 3 բիզնես-օպերատոր.

Անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև անասնաբուժական դեղատան և անասնաբուժական խանութի սեփականատերը տուգանվել է 1000 լարիով, քանի որ նրանք օգտագործել կամ վաճառել են չգրանցված, ժամկետանց կամ գործածման անենթակա անասնաբուժական դեղամիջոցներ:

2021 թվականի հունիսի 16-ին Նինոծմինդայի գյուղերից մեկում կաթի վերամշակմամբ զբաղվող անհատ ձեռներեցը տուգանվել է 200 լարիով` ստանդարտներին չհամապատասխանելու առնչությամբ առաջարկությունները չկատարելու համար:

Նշենք, որ 2021 թվականի հունիսի 1-ից Վրաստանի բիզնես-օպերատորների համար պարտադիր է դարձել HACCP (Hazard Analysis and Critical Control Point) սկզբունքը։ HACCP-ն ներառում է սննդամթերքի անվտանգության վերլուծությունն ու կրիտիկական հսկողությունը: