Այսօր, առավոտվանից Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը հականեխիչ նյութերով ախտահանում է քաղաքի բոլոր, շուրջ 130 աղբարկղներն, շրջակա տարածքը ու Խաս բախչա զբոսայգին, իսկ վաղվանից արդեն կախտահանվեն կենտրոնական փողոցները:

unnamed (6)

Ախալքալաքի քաղաքապետարանը Սպասարկման կենտրոնին է տրամադրել մեկ տոննա հականեխիչ լուծույթ, որպեսզի Կենտրոնն ախտահանման աշխատանքներ իրականացնի:

«Առավոտվանից մեր աշխատակիցները երկու խմբով ախտահանում են քաղաքում տեղադրված բոլոր աղբարկղները և դրանց շրջակա տարածքը, իսկ վաղը արդեն փողոցները կախտանվեն, ինչքան որ բավականացնի լուծույթը: Ես խորհրդակցել եմ Ախալքալաքի Հանրային առողջապահության տնօրենի հետ և ըստ այդմ էլ սկսել ենք աշխատել: Սա սովորական հականեխիչ է, կոնկրետ կորոնավիրուսի դեմ չէ, սակայն ախտահանում է»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Կենտրոնի տնօրենի խոսքերով վաղը, մարտի 26-ին փողոցների ախտահանման աշխատանքները կիրականացվեն առավոտյան ժամը 5-ի սահմաններում, որպեսզի մարդկանց տեղաշարժին չխանգարեն:

unnamed (3)