Այսօր Ախալքալաքում ՆԵԿ-ի և ԱԵԿ—ի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ բանավեճ՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ։
Միջոցառմանը ներկա էին Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, պատմաբան Վաչագան Ռստակյանը, Սևակ Երանոսյանը, Սոնա Միքայելյանը երկու երիտասարդական կենտրոնների մանկավարժներ, սաներ և այլոք։
Բանավեճի ընթացքում հնչեցին տարբեր հարցեր հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման վերաբերյալ։ Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդական կենտրոնների սաները յուրովի կարծիքներ արտահայտոցին հարցերի շուրջ։ Ներկա պատմաբանները և Տեր Նարեկը հնչեցրին լրացուցիչ հարցեր և մեկնաբանեցին սաների կարծիքները։
Սաները եկան այն եզրահանգման, որ, եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, աշխարհի տարբեր կետերում հնարավոր կլիներ խուսափել նմանատիպ ողբերգություններից: Հետագայում նման հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես պատմական փաստ։
«Մեր նպատակն էր իմանալ, թե մեր սերունդը ինչքանով է տիրապետում պատմությանը, ինչքանով է պատրաստ պայքարել հանուն հատուցման և ինչպես է պատկերացնում հատուցումը: Ինչ խոսք, եկանք այն եզրահանգմանը, որ ունենք հուսալի սերունդ, որը պատրաստ է պայքարել մինչև հատուցում» – նշեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը
Միջոցառումն ավարտվեց տերունական աղոթքով։
Վարդուհի Կուրղինյան