Մայիսի 11-12-ը թիվ 3 հանրային դպրոցում, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում «Մուրջի» պարախումբը, կանցկացվի հայկական ժողովրդական պարի վարպետության դաս։ Մասնակցությունը վարպետության դասին անվճար է, այն կվարի Արթուր Գրիգորյանը։
Ախալքալաքում կանցկացվեն հայկական ժողովրդական պարարվեստի վարպետաց դասեր, որոնք կվարեն ՀՀ պարարվեստի միջազգային և ազգային խորհրդի անդամ, Արվեստի և մշակույթի նախարարության ոսկե մեդալի դափնեկիր, պրոֆեսիոնալ պարուսույց, պարող, ՀՀ վաստակավոր արտիստ և «Նազանի» համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը։
Երկօրյա վարպետաց դասը կանցկացվի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի մարզադահլիճում։ Դասի առաջին օրը, որը տեղի կունենա մայիսի 11-ին, կսկսվի ժամը 14:00-ին, կարող են մասնակցել բոլորը, իսկ մայիսի 12-ին վարպետության դասը կսկսվի ժամը 12:00-ին, սակայն այն կանցկացվի միայն «Մուրջի» համույթի համար։
Մասնակցել ցանկացող պարողներն ու պարուսույցները նախապես կապ հաստատեն «Մուրջի» համույթի հետ՝ 598277353 հեռախոսահամարով։
Կիրակի օրը վարպետության դասի մասնակիցներին կհանձնվեն Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից պատվոգրեր։