Ախալքալաքի գրադարանում վերանորոգում է ընթանում: Ըստ տենդերի, նախատեսվում է գրադարանի երեք սենյակի վերանորոգում։ Վերանորոգումից հետո գրադարանում հույս ունեն, որ գրքերի պահման պայմանները զգալիորեն կբարելավվեն: Այնուամենայնիվ, ջեռուցման հարցը չի լուծվի:

«Պլանավորվում էր սվաղել և ներկել պատերը, հարթեցնել հատակը և ծածկել այն լամինատով, փոխել դռները, ինչպես նաև երեք սենյակներում՝ ջահերը», – մեկնաբանում է աշխատողներից մեկը:

Ինչպես նա նշեց, աշխատանքները սկսվել են մոտ 6 օր առաջ, նրանք արդեն հարթեցրել և սվաղել են պատերը, հանել հին հատակը և փոխել դռները, մնում է նոր հատակը գցել և պատերը ներկել, ինչպես նաև փոխել ջահերը:

библиотека4

библиотека3

Այս պահի դրությամբ, գրքերը պահվում են դահլիճում և գրադարանի հին սենյակներից մեկում: Տենդերում ներառված չէ միջանցքի վերանորոգումը, սակայն գրադարանի ղեկավարությունը խնդրում է աշխատողներին փակել նաև միջանցքի հատակի անցքերը։ Կկատարվի՞ արդյոք դա, դեռ հայտնի չէ:

библиотека5

библиотека6

«Մենք վերանորոգեցինք տանիքը, այստեղ ամեն տեղից ներհոսում էր, հիմա սենյակները չոր են, իհարկե, դա շատ լավ է գրքերը պահելու համար: Մենք ամբողջությամբ վերացրել ենք խոնավությունը», – մեկնաբանեց աշխատողը:

Հարկ է նշել, որ գրադարանի ջեռուցումն այս տենդերով նախատեսված չէ, այսինքն` ջեռուցման խնդիրը կմնա չլուծված: Գրադարանի տնտեսվարի խոսքով, այն ջեռուցվելու է վառարանով՝ վառելափայտով:

Աշխատողները նախատեսում են աշխատանքը ավարտել 10 օրից:

Նշենք, որ գրադարանի վերանորոգման տենդերը՝ Թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման տենդերի հետ մեկտեղ, հայտարարվել էր օգոստոսի 10-ին: Այն շահել էր Վարդ Մկոյանը, գրադարանի վերանորոգման համար հատկացվել է 16 873 լարի: Ըստ տենդերի, աշխատանքները պետք է ավարտվեն 2021 թվականի հոկտեմբերի 15-ին:

библиотека2