Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից Վրաստանի քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանում և ցանկանում են վերադառնալ հայրենիք, կարող են մուտք գործել միայն «Սադախլո» մաքսակետով: «Բավրա-Նինոծմինդա» մաքսակետը կգործի միայն բեռնափոխադրումների համար: Նույն սկզբունքով կաշխատեն «Վալե» և «Կարծախ» մաքսակետերը:
Մաքսակետերով երթևեկության սահմանափակումների մասին տեղեկությունը հաստատել է նաև Ախալքալաքի քաղաքապետարանը:
«Սադախլո» մաքսակետը կգործի աշխատանքային ժամերին՝ 10:00-ից 18:00-ն:
Սամցխե-Ջավախքում քաղաքացիների տեղաշարժի համար փակ են նաև «Վալե» և «Կարծախ» մաքսակետերը:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: