Այսօր առավոտյան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա լճում բնակիչները նկատել են արջ։ Փոխանցում է ռադիո Nor-ը:
Սկզբում բնակիչները ենթադրել են, որ դա նավակ է։ Բայց, երբ արջը սառույցի վրայից իջել է ջրի մեջ և սկսել լողալով ափ է դուրս եկել՝ պարզվել է, որ իսկապես արջ է։ Դուրս գալով ափ` արջը փախել է Ծալկայի ուղղությամբ, նշում են ականատեսները։ Ըստ նրանց` արջը ջրում է մնացել 2 ժամ: