Պետական աուդիտի ծառայության հրապարակած զեկույցի համաձայն՝ Նինոծմինդայի քաղաքապետարանը «Վրացական երազանքի» նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին պատկանող «Մեեկի» ընկերությունից վառելիք է գնել ավելի բարձր գնով, քան մյուս մատակարարներն են առաջարկել:

Օրենքի համաձայն, պետական ​​մարմինները պետք է վառելիք գնեն մրցույթը շահած ընկերությունից: Եվ եթե հաղթող ընկերության բենզալցակայանը գտնվում է քաղաքապետարանից ավելի քան 14 կիլոմետր հեռավորության վրա, ապա գործակալությունն իրավունք ունի վառելիք գնել այլ մատակարարից` շուկայում համապատասխան ուսումնասիրություն կատարելուց և նվազագույն գին սահմանելուց հետո:

Ըստ աուդիտորական խմբի եզրակացության, Նինոծմինդայի քաղաքապետարանը չի կարողացել շուկայի ուսումնասիրության փաստաթուղթ ներկայացնել, սակայն գործակալությունն ասում է, որ շուկայի ուսումնասիրությունն իրականացվել է «Մեեկի» ընկերության, Wissol Group և Lukoil Georgia բենզալցակայանների մասնակցությամբ, բայց այդ կապը հեռախոսային է եղել, ըստ այդմ էլ փաստաթղթային հաստատում չկա:

«Քաղաքապետարանի կողմից նշված բենզալցակայաններում վառելիքի փաստացի գները որոշելու համար աուդիտորական խումբը խնդրել է մեկ լիտր վառելիքի արժեքը, որը առաջարկել է Wissol Group-ը մունիցիպալիտետներից մեկում: Գները համեմատվել են «Մեեկի» Wissol Group-ի գների հետ, որոնք նշված են մունիցիպալիտետին ներկայացված փաստաթղթերում, որը և տրամադրվել է Պետական գնումների ծառայությանը:

Տվյալների համաձայն՝ Նինոծմինդայի քաղաքապետարանը վառելիք է գնել ավելի բարձր գնով, քան Wissol Group-ն է պաշտոնապես և փաստաթղթավորված առաջարկել քաղաքապետարանին: Հաշվի առնելով, որ երկրում բրենդային ընկերությունների վառելիքի գները սովորաբար նույնն են, Wissol Group-ը բոլոր քաղաքապետարաններին առաջարկում է վառելիքի նույն գինը:

Այնուամենայնիվ, Պետական ​​գնումների գործակալությանն ուղարկված փաստաթղթերում քաղաքապետարանը ներկայացրել է Wissol Group-ի կողմից նշված բարձրացված գին և թույլտվություն է ստացել պայմանագիր կնքել այլ մատակարարի` «Մեեկի»-ի հետ»,- ասվում է Պետական աուդիտի ծառայության ներկայացրած զեկույցում:

Բացի այդ, աուդիտորները պարզաբանում են, որ քաղաքապետարանը 2018-2019 թվականներին «Մեեկի» ընկերությունից 261,6 հազար լարիի չափով վառելիք է գնել:

Վերջին յոթ տարիների ընթացքում Հենզել Մկոյանի պատգամավորության ընթացքում Ախալքալաքի և Նինոծմինդայի պետական հաստատությունները վառելիք են գնել «Մեեկի» ընկերությունից, որը պատկանում է «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավորի ընտանիքին:

1999 թ.-ից ի վեր Հենզել Մկոյանը մշտապես Վրաստանի խորհրդարանում որպես պատագամավոր է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Նա նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել է 1999-2008թթ., այնուհետև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության՝ 2008-2012 թթ.։ 2012թ. իշխանափոխությունից մինչև 2020-ի ընտրությունները Մկոյանը ներկայացնում էր իշխող կուսակցությունը։ Իսկ 2020 թվականին կուսակցությունն արդեն չի առաջադրել նրան որպես մեծամասնական թեկնածու, նա առաջադրվեց նախաձեռնող խմբի կողմից, սակայն պարտվեց ընտրություններում: