Մի քանի օր փակ մնալուց և ձյունահեռացման աշխատանքներից հետո Գուդաուրի-Կոբի և Դարիալի-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունը վերսկսվել է: Այս մասին ասվում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ: Բեռնափոխադրողներն արդեն կարող են փոխադրել իրենց բեռները:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային ավտոճանապարհով երթևեկությունն ազատ է տրանսպորտային միջոցների համար:
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի և Դարիալի-Լարս հատվածներում երթևեկությունն իրականացվելու է առանց դադարի ռեժիմով, սողանքապաշտպան միջանցներով:
Կցորդով և կիսակցորդ մեքենաները և 30 ու ավելի տեղեր ունեցող ավտոբուսները թունելների միջով կերթևեկեն միակողմանիորեն:
Այս ռեժիմի պաշտպանումը վերահսկվելու է պարեկային ոստիկանության կողմից:
Հայկական բեռնափոխադրումները որոնք մի քանի օր կանգնած էին, ինչի պատճառով բնակչությունը խուճապի մեջ էր, և խանութներից գնում էր սննդամթերք, արդեն կարող են հասնել Հայաստան: