Երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքի առաջացման գործոն է համարվում բջջային հեռախոսների և համակարգիչների չափից ավելի օգտագործումը, – այս մասին Իաշվիլիի անվան Կենտրոնական մանկական հիվանդանոցի օնկոհեմատոլոգ Նինո Տոտոգաշվիլին հայտարարել է Առաջին ալիքի «Արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ հաղորդման ժամանակ»:
«Մենք հետևում ենք, և գիտենք, որ երկու տարեկան երեխաների մոտ արդեն կան բազմաֆունկցիոնալ բջջային հեռախոսներ, որը նա օգտագործում է օրական 24 ժամ, իսկ հետո անցնում է համակարգչին: Նման հեռախոսներն ու սարքերը կարող են շատ բարձր ճառագայթներ ունենալ: Վրաստանում, չկա էլեկտրոնային սարքերի օգտագործման սահմանափակման կանոններ, և ցավոք, հաստատվել է, որ երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքների առաջացման քանակի աճը կապված է հենց սրա հետ», – հայտարարել է Տոտոգաշվիլին: