Նոր կորոնավիրուսը տարածվում է աշխարհով մեկ՝ նվաճելով ավելի ու ավելի շատ երկրներ, բայց արդեն թուլացել է: Մարտի 2-ի առավոտյան ստացված տվյալների համաձայն ամբողջ աշխարհում գրանցվել է ընդհանուր առմամբ 89 775 հիվանդության դեպք, առողջացել է ավելի քան 50%-ը՝ 45 501 մարդ, գրանցվել է 3069 դեպք: Այսօրվա դրությամբ 41 209 ակտիվ դեպք կա, որից 33 834-ը ավելի մեղմ ընթացք ունեն, իսկ 7 375-ը սահմանվում են որպես կրիտիկական բարդության: Վրաստանում և Ադրբեջանում գրանցվել է 3-ական դեպք, Հայաստանում` 1, այս բոլոր դեպքերը գնահատված են որպես վիրուսի թեթև ընթացք:
Կորոնավիրուսը հասել է աշխարհի 70 երկրներ, ինչպես նաև նավարկության մեծ «Ադամանդե արքայադուստր» նավը: Հիվանդության, ապաքինման և մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանում, ընդհանուր առմամբ եղել է 80 026 հիվանդ մարդ, ապաքինվել է 44 760 մարդ, գրանցվել է 2912 մահացու դեպք, 7110-ը՝ կրիտիկական դեպքեր են: Սակայն, այսօր հիվանդության նոր դեպքերի քանակով Չինաստանն այլևս առաջին տեղում չէ, տարածման մակարդակն արդեն նվազել է: Այս ցուցանիշով «առաջատար» են Հարավային Կորեան և Իրանը: Այստեղ կան ավելի քան 500 նոր դեպքեր: Չնայած այն հանգամանքին, որ Իրանում գրանցվել է 66 մահացու հետևանքով դեպք, ինչպես նաև 1144 ակտիվ դեպք, թեև մինչ օրս ոչ մի դեպք չի քննարկվում որպես կրիտիկական: Իտալիայում (41) վիրուսից ավելի քիչ մահեր են գրանցվել, քան Իրանում (66), բայց այստեղ 1 580 ակտիվ դեպքից 140-ը համարվում են կրիտիկական:
Հիվանդության 150 դեպք է գրանցվել Գերմանիայում, այստեղ կա 134 ակտիվ դեպք, որից 2-ը համարվում են ծայրահեղ ծանր և ոչ մի մահացու դեպք:
Շրի Լանկայում, Նեպալում, Կամբոջայում, գրանցվել է մեկական դեպք, որոնք արդեն բուժվել են, նորերը դեռ չկան: Ֆիլիպիններում գրանցվել է 3 դեպք՝ 1 մահացու արդյունքով, մնացած 2-ը բուժվել են: Վիետնամում բուժվել են նոր կորոնավիրուսի բոլոր 16 դեպքերը:
Մահացության մեծ մասը գրանցվում է 80 տարեկանից բարձր:
Փետրվարի 14-ից մահացությունների տոկոսը նվազել է 10%-ից ցածր, իսկ անցած 6 օրվա ընթացքում այդ ցուցանիշը չի գերազանցում 2%-ը:
Բոլոր տվյալները վերցված են Worldometer կայքից: