Վրաստանը շարունակում է AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները: Որոշումը կայացվել մի խումբ փորձագետների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել առողջապահության նախարարությունում:
«Որոշ ժամանակ առաջ մենք խիստ եվրոպական կարգավորիչից իմացանք AstraZeneca հետ կապված եզրակացությունը։ Այն ճանաչվել է անվտանգ պատվաստանյութ, որն ունի շատ ավելի մեծ օգուտ, քան ռիսկեր, ինչը ոչ մի երկրի հիմք չի տալիս դադարեցնել AstraZeneca-ի օգտագործումը: Ելնելով դրանից խորհուրդը համատեղ որոշում է ընդունել, որ Վրաստանում AstraZeneca պատվաստանյութով պատվաստման գործընթացը կշարունակվի առանց խոչընդոտի», – հայտնել է առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն:
Խումբը հարցի քննարկումը սկսել է այն բանից հետո, երբ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում 27-ամյա բուժքույրն AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից հետո անաֆիլակտիկ շոկի մեջ է ընկել:
Ինչպես հայտնի է, նրա վիճակը ծանր է: