Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնի բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններով հիվանդները, շաքարային դիաբետ ունեցող երեխաները, հղի կանայք, հեպատիտ C-ով հիվանդները և դիալեզ ընդունող մարդիկ կարող են անվճար պատվաստվել գրիպի վիրուսի դեմ:
Ախալքալաքի շրջանում գրիպի դեմ պատվաստումը շարունակվում է: Այն սկսվել է հոկտեմբերին և կավարտվի մայիսին:
Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքերով, եթե շտապեն, կարող են իրենք իրենց պաշտպանել սպասվող գրիպի համաճարակից:
«Թեև երկու շաբաթ է հարկավոր, որպեսզի մարդու մոտ առաջանա իմունիտետ/դիմադրողականություն, չնայած գրիպի գագաթնակետը սպասվում է երկու շաբաթից, մենք կարող ենք կոնկրետ կատեգորիայի ցանկացող մարդկանց անել պատվաստում», – ասում է Գայանե Ֆիդանյանը:
Շուշան Շիրինյան