Համազգային քննությունների համար գրանցումը սկսվել է այսօր, մարտի 2-ին և տևելու է մինչև մարտի 30-ի ժամը՝ 18:00-ը:
Մասնակիցները պետք է գրանցվեն առցանց, գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում`naec.ge:
Համընդհանուր ազգային քննությունների կենտրոնի լրատվությամբ, դիմորդների գրանցման գործընթացն այս տարի նույնպես անց է կացվելու մի քանի փուլով:
Գրանցման առաջին փուլում դիմորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալները, ընտրել քննչական քաղաքը, հանձնվող առարկաները և անհրաժեշտության դեպքում ընտրել հատուկ պայմանը: Առարկաները փոխել կամ ավելացնել, ինչպես նաև փոխել քննության լեզուն հնարավոր կլինի մինչև մայիսի 7-ը, ժամը՝ 18:00-ն:
Միասնական ազգային քննություններ հանձնելու համար վճարը (մեկ քննության համար) 10 լարի է:
Գրանցված դիմորդը, ով ցանկանում է չեղարկել գրանցումը, պետք է դիմի գնահատման և քննության ազգային կենտրոն: Այն դեպքում եթե դիմորդը այսպիսի դիմումով դիմի մինչև մայիսի 7-ը, ժամը 18:00-ն գրանցման գումարը հետ կվերադարձվի։ Շրջաններում դիմումներն ընդունվում են կրթական ռեսուրս կենտրոններում:
2020 թվականի քննության բոլոր նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ: