Հայտարարվել է «1+4» ծրագրի ուսանողների համար ստաժավորման ծրագիրը, որն իրականացնում է Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը՝ Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ միասին։ Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում:
Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել պետական հաստատություններում աշխատելու առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները և, արդյունքում՝ նպաստել նրանց քաղաքացիական ինտեգրման գործընթացին: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորմանը։
Հատուկ ստեղծված հանձնաժողովն ապահովում է ստաժորների ընտրությունը՝ ըստ սահմանված գնահատման չափանիշների։ Հաջողակ թեկնածուները 1-ից 6 ամիս ժամկետով ստաժավորում կանցնեն պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական անձ հանդիսացող հիմնարկներում:
Տեղեկության համար նշենք նաև, որ այս ծրագիրը 2017 թվականին նախաձեռնել է Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավման և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացին նպաստելու նպատակով:
Ստաժավորման ծրագրին մասնակցող պետական գերատեսչությունների ցանկին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ստաժավորման ծրագրին, պետք է լրացնեն դիմում-հայտերը մինչև հոկտեմբերի 17-ը։ Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով։