Կրթության և գիտության նախարարության դպրոցաշինության ծրագրով Ախալքալաքի շրջանի դպրոցներին հատկացվել է 200 000 լարի, որն ամբողջությամբ կուղղվի Ազավրեթի դպրոցի վերանորոգման աշխատանքներին:
Ախալքալաքի քաղաքապետարանը նախնական քննարկման էր ներկայացրել վատ վիճակում գտնվող երեք դպրոց՝ Ազավրեթ, Մուրջախեթ և Բավրա գյուղերի: Ի վերջո որոշում է ընդունվել եղած գումարը առավել նպատակային օգտագործել և հատկացնել մի գյուղի դպրոցի հիմնանորոգմանը: Եվ այդպիսով իսպառ վերացնել մի գյուղի դպրոցի խնդիրը, և հերթականությամբ անցնել մնացած դպրոցներին: Հենց սկզբից այս երեք գյուղերի դպրոցն է ներկայացվել՝ ելնելով շենքերի վթարայնության աստիճանից:
«Դպրոցն արդեն նախագծային-նախահաշիվային հաշվարկներն ուղարկել է, որի մեջ է մտնում ծածկը, հատակ, պատ, լուսավորություն և այլն: Իսկ մյուս մասը ինքս եմ նախագծում: Շուտով այն կուղարկենք հաստատման: Գումարը կոնկրետ չեմ կաորղ ասել ինչքան է, անորոշ է, դեռ միայն որոշումն է: Տեսնենք վերջնական գումարը ինչքան կլինի ըստ այդմ էլ կներկայացնենք: Դրական պատասխանի դեպքում կարող ենք արդեն բյուջեի մեջ փոփոխություններ մտցնել և ավելացնել պակասող գումարը»,- ասաց Ախալքալաքի ենթակառուցվածքների ծառայության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:
Հարկ է նշել, որ վատթար վիճակում են գտնվում Մուրջախեթի և Բավրա գյուղերի դպրոցները:
Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղի հանրային դպրոցի խնդիրների մասին կարող եք ծանոթանալ ներքևի հղումներում
Ծնողները անվտանգ դպրոց են պահանջում
Ազավրեթի դպրոցն ընդարձակման կարիք ունի
Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում
Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլվում է
Աղունիկ Այվազյան