Կորոնավիրուսով վարակվածության մակարդակը Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներում վերջին շաբաթներին զգալիորեն նվազել է։ Տեղեկությունը տարածում է կրթության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ վիրուս է հաստատվել ուսուցիչների 4,3%-ի և աշակերտների 1,5%-ի մոտ։ Համաճարակաբանների հանձնարարականի համաձայն՝ Վրաստանի 2085 պետական և 217 մասնավոր դպրոցներից 314-ում ներկայումս հեռավար ուսուցում է իրականացվում, ինչը երկու անգամ ավելի քիչ է, քան նախորդ շաբաթ։ Հեռավար ձևաչափով ուսուցումն անցկացնելու ցանկություն է հայտնել ռիսկային խմբի 132 ուսուցիչ։ Երկրի դպրոցներում ուսուցման գործընթացը դեռ խառն է ընթանում:
Ինչպես հայտնի է, կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ, ցանկության դեպքում, աշակերտների ծնողները հնարավորություն ունեն ընտրել հեռավար ուսուցման ձևաչափը։
Ուսուցիչների և ադմինիստրացիայի պարտադիր թեստավորումը շարունակվում է ուսուցիչների և ուսանողների համար անվտանգ միջավայր ապահովելու համար։ Այս գործընթացում ներգրավված են հատուկ վերապատրաստված դպրոցական բժիշկներ ավելի քան 400 պետական և մասնավոր դպրոցներում: Այս պահի դրությամբ պատվաստվել է ուսուցիչների և դպրոցների ղեկավարների 73,6%-ը, այդ թվում՝ 97%-ը, որոնք ամբողջությամբ պատվաստվել են: Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները շարունակում են մշտադիտարկումը Թբիլիսիի և շրջանների դպրոցներում։