Ախալքալաքի մունիցիպալիտետը 2023 թվականի համար ստացել է նոր նպատակային փոխանցում՝ 150 հազար լարիի չափով, որն օգտագործվելու է Աղմաշենեբելիի փողոցում զբոսայգի կառուցելու համար։ 2023 թվականի նպատակային փոխանցման ընդհանուր գումարը կազմում է 415 000 լարի։
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի ունեցավ չորս հանձնաժողովների համատեղ նիստ՝ ֆինանսա-բյուջետային, գույքի կառավարման, բնական ռեսուրսների և ագրարային հարցերի, սոցիալական, մշակույթի, կրթության և երիտասարդության, ինչպես նաև տարածքային պլանավորման հարցերի: Խորհրդակցությանը քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը պատգամավորներին ներկայացրեց նոր նպատակային փոխանցումը։
Նպատակային փոխանցված 150 հազար լարին նախատեսվում է ծախսել Աղմաշենեբելիի փողոցում՝ բազմահարկ շենքերի հարևանությամբ, նոր զբոսայգու կառուցման վրա։ Արդեն կա նոր զբոսայգու նախագիծը, շինարարությունը կսկսվի գալիք 2023 թվականին։
Ընդհանուր նպատակային 2023 թվականի փոխանցումը կազմել է 415 000 լարի։