Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 3 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 691:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 44 նոր դեպք։ Այս դեպքերից 3-ը գրանցվել է Ասպինձայում, 6-ը՝ Ադիգենում, 28-ը՝ Ախալցիխեում, 4-ը՝ Բորժոմիում և 3-ը՝ Ախալքալաքում, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ոչ մի դեպք չի գրանցվել:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 855 անձ։ Ախալցիխեում՝ 802, Բորժոմիում՝ 298, Ադիգենում՝ 385, Ասպինձայում՝ 157, Ախալքալաքում՝ 115 և Նինոծմինդայում՝ 62:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 310 մարդ, որից 73-ը՝ Ախալցիխեում, 237-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 18 մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 380, իսկ մահացածներինը՝ 16-ը: