Jnews-ին հայտնում են, որ Նինոծմինդա-Բավրա հայ-վրացական սահմանին երկար հերթեր են գոյացել, մարդկանց թույլ չեն տալիս անցնել ոչ այս, ոչ էլ այն կողմ:

Ըստ այնտեղ գտնվող մարդկանց տեղեկատվության, խնդիրը նրանում է, որ մաքսային ծառայության աշխատակիցները չեն թույլատրում մարդկանց և մեքենաներին հատել վրացական սահմանը, պատճառը համացանցի բացակայությունն է, այս պահին սահմանում հսկայական հերթեր են:

«Չհասած վրացական մաքսակետ, մենք կանգնած ենք երկար հերթում: Նրանք ավելի քան 2 ժամ է ինտերնետ չունեն: Ոչ ոք չգիտի, թե երբ են թույլատրելու անցնել: Հսկայական քանակությամբ ավտոմեքենաներ են կուտակվել վրացական անցակետի երկու կողմերում: Մաքսատան աշխատակիցներն առաջարկում են հետ վերադառնալ: Ջերմաստիճանը -21 է», – ասվում է հաղորդագրության մեջ:

Jnews-ը փորձում է պարզել, թե ինչումն է խնդիրը և հետագա նյութերում կտեղեկացնենք այն ամենի մասին, ինչը տեղի է ունենում վրացական անցակետում: