Այսօր՝ մայիսի 25-ին, Նինոծմինդայի քաղաքապետը հանդիպել է մունիցիպալիտետում բնակվող սահմանափակ հնարավորություններով այն երեխաների ծնողների հետ, ովքեր տարբեր պատճառներով չունեն համապատասխան կարգավիճակ, ինչի արդյունքում էլ չեն կարողանում օգտվել կառավարության կողմից հատկացվող աջակության փաթեթից: Նինոծմինդայի մունիցիպալիտետում թվով 13 երեխա կա, ովքեր դեռ չունեն կարգավիճակ։
«Մեր նպատակն է ծնողների հետ բացահայտել բոլոր այն հանգամանքները, որոնք խանգարում են հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ կարգավիճակ ստանալու հարցում, թերևս ծնողներին առաջարկեցինք մեր օգնությունն ու աջակցությունն այս խնդրի լուծման համար»,- ասել է Նինոծմինդայի քաղաքապետ Անի Մոսոյանը:
Միաժամանակ տեղեկացնելով, որ զուգահեռաբար քաղաքապետարանն ունի սահմանափակ հնարավորութուն ունեցող երեխաների սոցիալական աջակցության միանվագ փաթեթ, որից կարող են օգտվել բոլոր նշված երեխաները՝ անկախ կարգավիճակից:
Ընդգծենք, որ կարգավիճակ չունեցող սահմանափակ հնարավորություններով երեխաների ծնողների հետ հանդիպումը կազմակերպել էր քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության բաժնի պետ Էդգար Ստամբոլցյանը։