Նինոծմինդայում դրսից ժամանած բժիշկները ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան տեղի բժիշկները: Տեղի բժիշկները դժգոհ են ցածր աշխատավարձից, որը նրանց տրվում է «Ունիմեդ – Սամցխե» հիվանդանոցի ընկերության սեփականատիրոջից, որպես բողոք բժիշկներից ոմանք հրաժարական են տալիս:
Ապրիլին բժիշկները ստացան ավելի քիչ աշխատավարձ, քան ստանում էին մինչ այդ: Եվ բացի այդ աշխատավարձի չափից դժգոհության պատճառով, դրանից հետո մի քանի բժիշկներ (4 մարդ) Նինոծմինդայի հիվանդանոցից գրեցին դիմում հեռանալու մասին: Նրանք մեկնաբանում են իրենց քայլը, որպես աշխատավարձի չափի հետ չհամաձայնելու պատճառ:
Կրտսեր բուժքույրերն ստանում են մոտ 150 լարի, բժիշկների աշխատավարձերը տարբեր է, կախված բժշկի աշխատանքից, իրենք բժիշկները չեն բացահայտում իրենց ստացած գումարի չափը:
Ներկա պահին, իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատված են հիվանդանոցի գլխավոր մենեջերը, բժշկական մասի կառավարիչը և բժիշկ-թերապևտը, իսկ մնացած դիմումները դեռ քննարկման փուլում են:
Բժիշկ-թերապևտ Երվանդ Սավոյանը հրաժարական չի գրել, սակայն նա գտնում է, որ բժշկական ոլորտում չի կարելի կիրառել այդպիսի բիզնես մոտեցում:
«Դա ժամանակակից բիզնեսի սկզբունքն է, տալ այն նվազագույն աշխատավարձը, որի դիմաց համաձայն է աշխատել աշխատակիցը: Խղճուկ և ծիծաղելի աշխատավարձ են տալիս մարդկանց, որոնցից կախված է մարդկային կյանքը: Ցածր աշխատավարձը ստիպել է բժիշկներին թողնելու աշխատանքը»:
«Ունիմեդ – Սամցխե» ընկերության տարածաշրջանային տնօրեն` Էլդար Ալիևն ասում է, որ Նինոծմինդայի բժիշկները ստանում են այնքան, ինչքան որ մյուս հիվանդանոցների բժիշկները:
«Դա ստանդարտ աշխատավարձ է, որը տրվում է և մյուս հիվանդանոցներում: Եվ Նինոծմինդայի հիվանդանոցներում մասնագետների պակասը միշտ էլ խնդիր է եղել, ընկերությունը լուծում է այդ խնդիրը Ախալցիխեից և Թբիլիսիից լիցենզավորված բժիշկների ժամանումով»,- ասում է նա:
Էլդար Ալիևի խոսքով, ժամանած բժիշկները ստանում են բարձր աշխատավարձ գործուղման պատճառով:
Իսկ հիվանդների խոսքերով ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, նրանք չեն կարող գնալ այլ քաղաքներ բուժման, և եթե այսպես շարունակվի ու տեղի բժիշկները գնան, նրանց մնում է միայն սպասել այս խնդրի դրական լուծմանը:
Բորիս Ղարսլյան