Այսօր՝ փետրվարի 5-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել, մեկ դեպք է հաստատվել Նինոծմինդայում։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 567, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 150-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 6 նոր դեպք։
Ադիգենի՝ 2,
Ասպինձա՝ 1,
Ախալցիխե՝ 1,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 1 և Նինոծմինդա՝ 1:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 335 անձ։
Ախալցիխեում՝ 35,
Բորժոմիում՝ 67,
Ադիգենում՝ 200,
Ասպինձայում՝ 19,
Ախալքալաքում՝ 14 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 69 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 22 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 330, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 149 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 28 անձ, ընթանում է փորձաքննություն։