Հոկտեմբերի 13-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում կատարվել է նոր Սուրբ Խաչ եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողություն:

Հոկտեմբերի 13-ին Արագյալ գյուղում մեծ տոնախմբություն էր: Իր դռները հավատացյալների առջև բացել էր նոր Հայ Առաքելական Եկեղեցին` Սուրբ Խաչը:
osvyasheniye
Օծման արարողությունն անցկացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նշենք նաև, որ Սուրբ Խաչ եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել էին անցած տարվա ամռանը, բարեգործներ` Արթուր և Այդա Իսոյանների բարերարույթամբ:

Հոկտեմբերի 12-ին կատարվեց եկեղեցու օծման արարողակարգի առաջին մասը` Դռնբացեքը: Հոկտեմբերի 13-ին առավոտյան 10:00-ին անցակացվեց եկեղեցու խորանի օծումը և առաջին անգամ մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Նինոծմինդայի և Ախալքալաքի ինքնակառավարման մարմինների ղեկավարները, ներկա էի հյուրեր Հայաստանից և Ռուսաստանից:
ansambl
Եկեղեցու օծման արարողակարգը, հոգևոր մասից հետո շարունակվեց գունագեղ համերգով, որին մասնակցություն ունեցան Հայաստանի երգի «Սայաթ-Նովա» աշուղական վաստակավոր անսամբլը` Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:

Եկեղեցու շինարարությունը և բացման արարողությունը երազանքն էր Արագյալ գյուղի նախկին բնակչուհու` Այդա Սանոսյան-Իսոյանի, ով հիմա ընտանիքի հետ Մոսկվայում է բնակվում:

«Դա իմ երազանքն էր, և իմ ամուսնու շնորհիվ մենք կարողացանք վերականգնել եկեղեցին, որը գտնվում էր շատ վատ վիճակում, ես ուրախ եմ, որ հիմա իմ գյուղում կա նոր եկեղեցի»,- ասում է Այդա Սանոսյան-Իսոյանը:

Նշենք նաև, որ հետևյալ եկեղեցու ճարտարապետությունը համարվում է յուրահատուկ և առանձնահատուկ, որի ճարտարապետն է` Ազատ Մղդեսյանը, ծնունդով Մեծ Խանչալի գյուղից: Ամբողջ տարածաշրջանում չկա այդ տեսքի և մեծության եկեղեցի:

Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է Սուրբ Մյուռոնով:

koncert
Բորիս Ղարսլյան