Ինչպես Բավրա գյուղի մոտակայքում գտնվող լճում, այնպես էլ Նինոծմինդա քաղաքի մոտ՝ սատկած կարաս տեսակի ձուկը դուրս է նետվել ափ: Այս փաստը տեղացիների կողմից նկատվել է մարտի 18-ին, կոնկրետ երբ են ձկները սատկել, դեռ անհայտ է: Հայտնի չէ նաև, թե ինչից է առաջացել անկումը:

riba

«Ռադիո NOR»-ի փոխանցմամբ, տեղացիների խոսքերով՝ սա արհեստական լիճ է, ջրամբար: Այն տեղակայված է Նինոծմինդա քաղաքի և Մեծ Խանչալի գյուղի միջև: Խորհրդային տարիներին բնակիչները այս լճի ջրով ոռոգում էին կարտոֆիլի դաշտերը: Ձուկն այստեղ հայտնվել է մոտավորապես 2016 թվականին: Ձկների ի հայտ գալը պայմանավորված էր նրանով, որ անցկացվում էին լճի վերականգնման աշխատանքները, և Օրլովկա գյուղի ջրատարը բաց էր, որտեղից էլ ձկները ջրի հոսքի հետ իջել են լիճ:

Ախալքալաքի ջրամբարում ձկները զանգվածային կերպով սատկել են

Նշենք, որ ամռան շրջանում այս լիճը ձկնորսության սիրահարների համար լավագույն վայրն է: