Սամցխե-Ջավախքում օգոստոսի 1-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գողության դեպք է գրանցվել, – գրում է «Հարավային Դարպաս»-ը:

Ըստ այդ տեղեկության Նինոծմինդայում գողության փաստը տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մոտ: JNEWS-ը կապ հաստատեց Երկաթուղու հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցչի հետ, ով նշեց, որ տեղեկություն չի կարող փոխանցել դեպքի վերաբերյալ:

Սակայն ՆԳՆ-ից ստացած տեղեկության համաձայն գողություն է կատարվել խանութից, որին մասնակցել են նաև անչափահասներ: Գործը բացահայտված է, ձերբակալվածներ չկան: Հետաքննությունն ընթացել է Վրաստան ՔՕ-ի 77-րդ հոդվածի հիման վրա: