Նինոծմինդայում, Մշակույթի կենտրոնում անցկացվեց էթնիկական փառատոն նվիրված բազմազգ Վրաստանի մշակութային հարստությանը:
Փառատոնը կազմակերպել է «Բազմազգ Վրաստանի կանայք» ասոցիացիան: Ասոցիացիան իրականացնում է «Բոլոր մշակույթներն էլ տարբեր են, բայց միևնույն է մենք հավասար ենք» նախագիծը, Վրաստանի մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Այս նախագծի նպատակն է համախմբել տարբեր ազգությունների` մշակութային հաղորդակցության ճանապարհով, և որպեսզի տարբեր ազգությունների ներկայացուցիչները ավելին իմանան միմյանց մասին, և հարգեն ուրիշների մշակույթը:
Նախագիծը բաղկացած էր երկու մասից, առաջին մասում անցկացվեց մանկական գեղարվեստական նկարչության մրցույթ՝ «Խաղաղ երկինքը» թեմայով: Երեխաները թղթի վրա պատկերեցին խաղաղությունը իրենց պատկերացմամբ: Նախագծի երկրորդ մասում կայացավ համերգ, որին մասնակցեցին Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնի պարի խումբը, բանահյուսական-պարային անսամբլը՝ Քվեմո-Քարթլիից, հայկական պարի խումբը՝ Թբիլիսիից, եզդիական պարային խումբը և ռուսական պարային համույթը:
Յուրաքանչյուր պարային խումբ ներկայացրեց այն էթնիկ մշակույթը, որին պատկանում են խմբի անդամները: Ըստ Վրաստանի ադրբեջանական երիտասարդության միության ղեկավարի, նման փառատոները օգնում են երեխաների մերձեցմանը:
Բորիս Ղարսլյան