Նինոծմինդա շրջանի բյուջեն 2016-թվականին կազմում է 4,374,100 լարի: Համեմատած նախորդ տարվա բյուջեի հետ այս տարի այն շատացել է 225,700 լարիով:
Ի թիվս շրջանի ծախսերի Նինոծմինդայի շրջանային ժողովին հատկացվել է` 519,800 լարի, Շրջանային վարչությանը`1,363,000 լարի:
Շրջանի պահուստային ֆոնդը կազմում է 70,000 լարի, հաշվարկների կազմման ծախսերը կազմում են 30.000 լարի:
Ենթակառուցվածքային աշխատանքների համար հատկացված է 869,300 լարի: Գումարը բաժանված է հետևյալ կերպով`գյուղերի ճանապարհները ձյունից մաքրելու համար` 90,000 լարի, կամուրջների վերականգնման համար`60,000 լարի ( 10,000 – Կաթնատու գյուղի կամրջի, 10.000 լարի – Մեծ Արագյալ գյուղի կամրջի համար, 10.000 լարի – Մեծ Խանչալի գյուղի կամրջի, 10,000 լարի – Պատկանա գյուղի կամրջի, 10,000 լարի – Դիլիֆ գյուղի կամրջի, 10,000 լարի – Սաթխա գյուղի կամրջի):
Նինոծմինդայի քաղաքային կոյուղու անցկացման համար նախատեսված է 200,000 լարի` Փ. Երևանյան- 1100մետր, Փ. Կամոի-330 մետր, Փ. Միքելաձեի – 240 մետր, Փ.Պուշկինի – 1000 մետր, Փ.Դերժինսկու – 160 մետր, Փ.Գինոսյանի – 310 մետր, Բարաթաշվիլու – 200 մետր, Փ.Սայաթ-Նովայի – 180 մետր:
Ջրատարի անցկացման համար նախատեսված է 205,000 լարի` Սաթխա գյուղի համար՝ 100,000 լարի, Մեծ Արագյալ գյուղի համար`20,000 լարի, Ջիգրաշենի համար`25,000 լարի, Փոքր Խանչալիի համար` 40,000 լարի, Գորելովկա գյուղի համար`20,000 լարի:
Գիշերային լուսավորման անցկացման համար նախատեսվել է 60,000 լարի: 59,800 լարի նախատեսվել է գյուղերում գիշերային լուսավորման անցկացման համար` Սաղամոյում 14,800 լարի, Մամզարայում`15,000 լարի, Մեծ Գոնդուրայում`15,000 լարի, Դիլիֆում`15,000 լարի:
«Մարզադպրոցի նորոգման աշխատանքների» ծախսերի համար նախատեսված է 70,000 լարի` այստեղից 40,000 լարի Հեշտիա գյուղի մարզադպրոցի համար և 30,000 լարի Գանձա գյուղի մարզադպրոցի համար:
Նինոծմինդայի գիշերային լուսավորման վերանորոգման աշխատանքների համար նախատեսված է 4,500 լարի:
Շրջանի զինվորական ծառայության ծախսերի համար հատկացվել է 60,000 լարի, քաղաքի կոմունալ ծառայության համար`120,000 լարի, գյուղերի և քաղաքի մանկապարտեզների համար նախատեսված է 365,000 լարի: Սպորտային միջոցառումների համար հատկացված է 70,000 լարի, Նինոծմինդայի մարզադպրոցի համար`112,000 լարի:
Մշակույթի և հուշարձանների պահպանության կենտրոններին` 115,000 լարի, գրադարաններին`71,000 լարի, քաղաքի երիտասարդների Տան գործունեության համար`50,000 լարի, երաժշտական դպրոցի աշխատանքի համար` 60,000 լարի, Վահան Տերյանի թանգարանի ծախսերի համար`14,000 լարի, Նինոծմինդայի թանգարանի համար` 20,000 լարի, «Փարվանա» հեռուստատեսության համար`40,000 լարի, «Արշալույս» թերթի համար`20,000 լարի:
Ավանդական միջոցառումների անցկացման համար` 20,000 լարի, երիտասարդական միջոցառումների անցկացման համար`9,000 լարի, ինտելեկտուալ խաղերի անցկացման համար `3,000 լարի, Նինոծմինդայի մենաստանների համար` 40,000 լարի: Հանրային առողջության կենտրոնի ծախսերի համար` 109,000 լարի, Նինոծմինդայի սոցիալական օգնության համար`309,000 լարի:
Բորիս Ղարսլյան