Վիճակագրության համաձայն՝ ընտանիքում բռնության համար ավելի հաճախ ձերբակալում և դատում են տղամարդուն: Նինոծմինդայում գրանցվել է հակառակ դեպքը: Այստեղ դատում են կնոջը ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ախալքալաքի շրջանային դատարանը քննում է մի գործ, որտեղ դատվում է Նինոծմինդայից մի տարեց զույգ, միմյանց մեղադրելով բռնության մեջ: Ինչպես փոխանցում է sknews.ge-ին, 60 տարեկան ամուսինը հաստատում է, որ կինը վիրավորական արտահայտություններից անցել է ծեծի: 52 տարեկան կինը հաստատում է, որ հենց ամուսինն է սառը զենքով սպառնացել՝ փորձելով ճնշում գործադրել իր վրա: Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

Մեղադրյալի փաստաբանի խոսքերով, դատարանը վերջնական վճիռ դեռ չի կայացրել: Կնոջ նկատմամբ որպես կանխարգելիչ միջոց կիրառվել է 3 000 լարի գրավ: