Այսօր մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Առաջին լիագումար նիստին կքննարկվեն ընթացիկ օրինագծերը:
Փետրվարի 4-7-ի լիագումար նիստերի շաբաթվա ընթացքում խորհրդարանն առաջին լսմամբ կքննարկի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը, ըստ որի վարորդական իրավունքի քննության գործնական մասը կբաժանվի երկու մասի:
Գարնանային նստաշրջանի շրջանակներում խորհրդարանի նախագահը կներկայացնի խորհրդարանի աշխատանքի ամենամյա զեկույցը:
Կանոնակարգի 19-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանը, որպես կանոն, գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի առաջին շաբաթվա ընթացքում լսում է խորհրդարանի գործունեության և հաջորդ տարվա գործողությունների պլանի տարեկան զեկույցը, որը ներկայացնում է օրենսդիր մարմնի խոսնակը:
Բացի այդ, գարնանային նստաշրջանի ընթացքում Վրաստանի նախագահը խորհրդարանին կներկայացնի տարեկան զեկույց՝ երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ: Ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց կանոնակարգի համաձայն, նախագահի ելույթը սովորաբար տեղի է ունենում լիագումար հանդիպումների առաջին օրը: