1921 թվականի փետրվարի 25-ին Խորհրդային Ռուսաստանի կողմից Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության օկուպացիայի օրվա կապակցությամբ` Վրաստանում իջեցվել են վարչական շենքերի և դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները:
Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարվել է խորհրդային օկուպացիայի օր:
1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական 11-րդ կարմիր բանակը Թբիլիսին վերցրեց և տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի իշխանությունը, ինչից հետո իրականացվեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության բռնակցումը: