Այսօր Թբիլիսիում ժամը 20:00-ին տեղի կունենա «Վրացիների երթ», ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանություններին խստացնել քաղաքացիության շնորհման և բնակության թույլտվության կանոնները, Վրաստանից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին, և ինչպես նաև արգելել Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը:
Երթը կսկսվի Աղմաշենեբելի պողոտայի №24 դպրոցի և Երկաթուղայինների տան մոտից և կվերջանա «Մարջանիշվիլի» մետրոյի կայարանի մոտ:
Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության, այսօր պլանավորված «Վրացիների երթի» ընթացքում Թբիլիսիում Աղմաշենեբելի պողոտայում անվտանգության միջոցառումները հնարավորինս կպահպանվեն:
«Վրացիների երթը» ուլտրա-աջ շարժման մի մասն է, որը 2013թ.-ի մայիսի 17-ին կազմակերպել էր աղմուկ բարձրացնող ակցիա ընդդեմ Թբիլիսիում տեղի ունեցած գեյ-շքերթին:
Թբիլիսիում պլանավորված «Վրացիների երթին» զուգահեռ, օկուպացիոն գծի մոտ Բերուշեթիում ասօր տեղի կունենա լուռ հանրահավաք: Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ իսկական թշնամին, ոչ թե Թբիլիսիում բնակվող օտարերկրացիներն են, այլ այն մեկը, ով կանգնած է օկուպացիոն գծի մոտ:
«Հուլիսի 14-ին, ժամը 20:00-ին, հենց այն ժամանակ, երբ Աղմաշենեբելի պողոտայում կանցկացվի «Վրացիների երթը», մենք ուզում ենք կանգնել ամեն օր առաջացող օկուպացիայի գծի առջև: Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր համաքաղաքացիներին և արտասահմանյան ընկերներին, որ մեր հիմնական խնդիրն է օկուպացիան: Մեր պետության ամբողջականության թշնամին` դա մայրուղուց մի քանի մետր հեռավորության վրա կանգնած ռուսական բանակն է, այլ ոչ թե Վրաստանում օրինական բնակվող օտարերկրացիները: Այս ակցիան Վրաստանի քաղաքացիների դիրքորոշումն է: Մենք ցանկանում ենք, առանց բարձր հայտարարությունների կանգնել օկուպացիոն գծի առջև և ցույց տալ աշխարհին, որ Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնում է սողոսկող օկուպացիան», – ասում են ակցիայի կազմակերպիչները:
Օկուպացիոն գծի մոտ Բերուշեթի գյուղում այսօր ավարտվել է հասարակության մի խմբի ակցիան: Տեղում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները, ոստիկանությունը կանգնել է օկուպացիոն գծի գոտու երկայնքով:
Խաղաղ բողոքի ակցիային ներկա էին շարքային քաղաքացիներ և քաղաքական ուժերի ընդդիմության ներկայացուցիչներ: Ընդդիմությունը ևս մեկ անգամ մեղադրել է իշխանություններին միջազգային ասպարեզում պասիվ լինելու համար: