Իրանը պատրաստ է մատակարարել Վրաստանին մեծ ծավալների գազ, ինչպես ներքին սպառման այնպես էլ դեպի Եվրոպա տարանցման համար: «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի դեսպանը Վրաստանում` Աբբաս Թալեբ Ֆարին:
«Գազի թեման Իրանի համար քաղաքական հարց չէ, և մենք մրցակցության մեջ չենք մտել որևէ երկրի հետ: Ես կարծում եմ, որ Վրաստանը պետք է գործի իր սեփական ազգային շահերի հիման վրա, և դա տրամաբանական է, որ նա փնտրում է այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, ինչպես ցանկացած այլ պետություն», – ասել է Աբբաս Թալեբ Ֆարին:
Դեսպասնի խոսքերով, այժմ անցկացվում են տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ, և ուսումնասիրվում է մի քանի երթուղիների տարբերակներ, որտեղից կարող է Վրաստանը գազ ստանալ Իրանից:
«Տարբերակներից մեկը Ադրբեջանն է, որը հայտնում է պատրաստակամություն մատակարարելու համար իրանական գազը դեպի Վրաստան իր տարածքով: Հայաստանը նույնպես պատրաստ է ապահովել, օգտվելու համար առկա հնարավորություններից: Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև էլեկտրաէներգիայի փոխանակման համար, Իրանը կստանա էլեկտրաէներգիա Վրաստանից, երբ մենք այդ պահանջարկը ունենանք, և հակառակը, երբ Վրաստանին պետք կգա լրացուցիչ ծավալներ: Հատուկ քննարկումը այս թեմայի շուրջ տեղի կունենա Թեհրանում էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի Իրան այցի ընթացքում», – հայտարարել է Աբբաս Թալեբ Ֆարին «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում:
Էդիտա Բադասյան