Մելիք Ռաիսյանի որդիները սոցիալական կայքում նկար են տարածել։ Լուսանկարում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և “Միացյալ ազգային շարժում” կուսակցության անդամ Մելիք Ռաիսյանն են։
Մելիք Ռաիսյանի որդի Աշոտ Ռաիսյանն ասաց, որ Սաակաշվիլին Մելիք Ռաիսյանին զանգահարել և հրավիրել է Կիև։
“Զանգահարեց և հայրիկիս հրավիրեց Կիև, հանդիպեցին խոսեցին և էլի մի 2-3 օր պետք է քննարկեն մեր շրջանի վիճակը։ Ինչպես նաև պլաններ կայանալիք ընտրությունների վերաբերյալ, և նաև այն, որ ոչ միայն մեր մոտ Ջավախքում պետք է անցկացնենք քարոզարշավներ, այլ բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են ապրում”, – ասաց Աշոտ Ռաիսյանը։