Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 846: Ընդ որում 231-ը՝ Ախալքալաքում, 126-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 45 նոր դեպք։
Ադիգենի` 7,
Ախալցիխե` 15,
Բորժոմի` 19,
Ասպինձա` 4, իսկ Ախալքալաքում և Նինոծմինդայում այսօր դեպքեր չեն գրանցվել։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 308 անձ:
Ախալցիխեում՝ 524,
Բորժոմիում՝ 271,
Ադիգենում՝ 237,
Ասպինձայում՝ 138,
Ախալքալաքում՝ 109,
Նինոծմինդայում՝ 29:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 243 մարդ, որից 57-ը՝ Ախալցիխեում, 186-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 31 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 076, մահվան դեպքերը 23։
Այս պահի դրությամբ սպասվում է 4 թեստի պատասխան։